Ամերիկացիները բալիստիկ հրթիռը շփոթել են ՉԹՕ-ի հետ (տեսանյութ)

09:56 • 10.02.21

Չճանաչված թռչող օբյեկտը, որը երեքշաբթի օրը Ֆլորիդայում ակտիվորեն լուսանկարել են սոցիալական ցանցերի օգտատերերը, պարզվել է, ԱՄՆ ռազմածովային ուժերի բալիստիկ հրթիռ է: Այս մասին հայտնում է Fox News-ը:

Նշենք՝ սոցիալական ցանցերը «հեղեղվել են» երկնքում անսովոր շողացող և գիսաստղի նմանվող օբյեկտը պատկերող տեսանյութերով: 

Ի վերջո պարզ է դարձել, որ «գիսաստղը» ամերիկյան Trident II բալիստիկ հրթիռն է, որը փորձարկումների շրջանակներում արձակվել է սուզանավից:

Հիշեցնենք՝ Trident II կոշտ շարժիչային հրթիռների հեռահարությունը հասնում է 11.3 հազար կիլոմետրի: Ներկայում սա սուզանավի համար նախատեսված միակ բալիստիկ հրթիռն է, որն օգտագործվում է ԱՄՆ ռազմածովային ուժերում: