Պարագվայում 7 մարդ Է զոհվել ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործմանման հետևանքով. ABC

12:59 • 10.02.21

Պարագվայում յոթ մարդ Է զոհվել և մեկը՝ ծանր վնասվածքներ ստացել երկրի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռի կործմանման հետևանքով: Այդ մասին հաղորդել Է ABC պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առայժմ հայտնի չԷ, թե ինչն Է դարձել օդանավի կործանման պատճառը:

Թռիչքն անցկացվել Է նորմալ պայմաններում, անձնակազմը որևԷ անսարքության մասին չի հաղորդել դիսպետչերներին:

Ողջ մնացածը 19-ամյա պատանի Է, որն ինքնաթիռ Է բարձրացել օդանավի կապիտանի թույլտվությամբ: Այժմ նա գտնվում Է հիվանդանոցում:

Ողբերգությունը տեղի Է ունեցել անձնակազմի հետ վերջին կապից մեկ րոպե անց: