Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196, մահվան՝ 6 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 168 496 է, մահվան դեպքերինը՝ 3916

11:03 • 10.02.21

Հայաստանում փետրվարի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168 496-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3130 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Փետրվարի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 786 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3916-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 236 է, ընդհանուր առողջացածներինը՝ 160405, փաստացի բուժվողներինը՝ 4175 (մեկ օրում նվազել է 46-ով): Մեկ օրում արվել է 2574 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 671038 թեստ: