Կորոնավիրուսի նոր ու ավելի վտանգավոր համարվող հարուցիչների տարածման աշխարհագրությունն ընդլայնվել է. ԱՀԿ
Կորոնավիրուսի՝ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված և ավելի մեծ վտանգավորություն ունեցող հարուցիչներ են նկատվել ևս վեց երկրում, ինչի պատճառով դրանց տարածման աշխարհագրությունն ընդլայնվում է, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Առողջապահության միջազգային կազմակերպությանը:
Մեծացել է նաև Բրազիլիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Ճապոնիայում հայտնաբերված հարուցիչների տարածումը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ավելի վաղ կանխատեսել էր կորոնավիրուսի նոր հարուցիչների ի հայտ գալը, քանի որ վարակը ժամանակի ընթացքում փոփոխությունների ենթարկվելու հակում ունի:










