Ֆրանսիայում համավարակի բռնկումից ի վեր ավելի քան 80 000 մարդ է մահացել կորոնավիրուսից. RT

03:59 • 10.02.21

Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 18 870 նոր դեպք է արձանագրվել, հաղորդում է RT-ն:

Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց ընդհանուր թիվն անցել է 3 միլիոնը՝ կազմելով 3 360 235:

Համավարակի բռնկումից ի վեր երկրում կորոնավիրուսից մահացել է 80 147 մարդ:

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:

Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհում մահացել է ավելի քան 2 միլիոն մարդ, որոնցից ավելի քան 400 000-ը՝ ԱՄՆ-ում: Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան: