Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր հարուցիչ են հայտնաբերել. ТАСС
Մեծ Բրիտանիայում՝ Անգլիայի հարավ-արևելքում գտնվող Բրիստոլում, կորոնավիրուսի նոր հարուցիչ է հայտնաբերվել, որը դասվել է «անհանգստություն առաջացնող» մուտացիաների շարքին, ТАСС-ի փոխանցմամբ՝ Միացյալ Թագավորության առողջապահության նախարարության նոր շնչառական վարակների հարցերով խորհրդատվական խմբի զեկույցում:
Զեկույցում ասվում է, որ նոր հարուցիչը տարբերվում է ավելի վաղ կրկին Մեծ Բրիտանիայի տարածքում հայտնաբերված հարուցիչից, որը հայտնաբերվել է նաև կորոնավիրուսի բրազիլական և հարավաֆրիկյան տեսակներում:
Զեկույցում հաղորդվում է, որ կորոնավիրուսի ևս մեկ հարուցիչ Լիվերպուլում է հայտնաբերվել, որը դասվել է հետազոտվող տեսակների շարքին:
Այդպիսով, ըստ բժիշկների, Մեծ Բրիտանիայի տարածքում կորոնավիրուսի 4 տեսակ կա տարածված, որոնք «անհանգստություն առաջացնող» տեսակին են դասվում:










