Անկարայի համալսարանը սոցցանցերում Հունաստանի նկատմամբ ատելություն պարունակող գրառումների պատճառով չեղարկել է Հունարենի միջազգային օրվան նվիրված միջոցառումը
Թուրքիայում Անկարայի համալսարանը չեղարկել է Հունարենի միջազգային օրվա առթիվ նախատեսված միջոցառումը, որը պետք է անցկացվեր հույն գրող Յորգոս Սեֆերիսի մահվան 50-րդ տարելիցի առիթով: Այս մասին տեղեկացնում է haberturk.com կայքը:
Միջոցառման կազմակերպչական աշխատանքներով զբաղվում էին Անկարայի համալսարանի լեզվապատմաաշխարհագրության ֆակուլտետը, Ստամբուլի համալսարանն ու Թրակիայի համալսարանը:
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ, միջոցառումը չեղարկվել է սոցիալական ցանցերում Հունաստանի նկատմամբ ատելություն պարունակող գրառումների պատճառով:
Անկարայի համալսարանի լեզվապատմաաշխարհագրական ֆակուլտետը հայտարարություն է տարածել, ըստ որի միջոցառումը չեղարկվել է, քանի որ այն «ստեղծել է ընկալում, որը դուրս էր միջոցառման նպատակների շրջանակներից»:










