Ճապոնիան հաջորդ շաբաթ կսկսի կորոնավիրուսի դեմ պատվաստումները

10:34 • 10.02.21

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ հաջորդ շաբաթվա կեսերից երկիրը կսկսի COVID-19-ի դեմ պատվաստումները:

Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը, նշելով՝ պաշտոնյան այս մասին ասել է կառավարության և իշխող կուսակցության պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ճապոնիայի առողջապահության նախարարությանը հայտարարել էր, որ երկիրը համաձայնել է Pfizer ընկերության ավելի քան 140 միլիոն, բրիտանական AstraZeneca-ի 120 միլիոն և ամերիկյան Moderna Inc. ընկերության 50 միլիոն դեղաչափ պատվաստանյութ գնել: 

Նշենք՝ համավարակից ի վեր՝ ասիական երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով հիցանդացության 406 766 դեպք, որի պատճառով մահացել է 6476 մարդ: