Կադիրովը հայտնել է Չեչնիայում դիմակների պարտադիր կրման պայմանի չեղարկման մասին
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ հանրապետության տարածքում չեղարկվել է հանրային վայրերում դիմակների պարտադիր կրման պայմանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այնուամենայնիվ, սահմանափակումը շարունակում է գործել ռիսկային խմբում ներառված քաղաքացիների համար:
Միևնույն ժամանակ Կադիրովը շեշտել է, որ չնայած սահմանափակումների մեղմացմանը՝ Չեչնիայի իշխանությունները շարունակում են հետևել COVID-19-ի իրավիճակին: Ներկայում բժշկական հաստատությունները հագեցած են անհրաժեշտ բոլոր պարագաներով և սարքավորումներով, որոնք կարող են պետք գալ հանրապետությունում հիվանդացության դեպքերի աճի պատճառով:










