Ռուսաստանը ձևավորվող առավել արդար ու ժողովրդավարական բազմաբևեռ աշխարհակարգի առանցքային երաշխավորներից է. Լավրով
Ռուսաստանը ձևավորվող առավել արդար ու ժողովրդավարական բազմաբևեռ աշխարհակարգի առանցքային երաշխավորներից է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրոը դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված ուղերձում, հաղորդում է РИА Новости-ն:
«Խստորեն առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներով՝ մենք միասնականացման օրակարգ ենք առաջ մղում, խորացնում ենք արդյունավետ համագործակցություն արտաքին գործընկերների մեծ մասի հետ՝ Եվրասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում: Ռուսաստանն այսօր ձևավորվող առավել արդար ու ժողովրդավարական բազմաբևեռ աշխարհակարգի առանցքային երաշխավորներից է»,- նշել է Լավրովը:










