Բուհերի կառավարման խորհուրդները պետք է որոշակի արբիտրի դեր կատարեն և հիմնարկ փող բերող դառնան. Գևորգ Պապոյան (տեսանյութ)

13:34 • 10.02.21

Ուզում եմ խոսել ԵՊՀ-ի առանձնահատուկ կարգավիճակի մասին, կարող է թվալ, որ ես հիմա անում եմ հայտարարություններ, որոնք ԵՊՀ-ին դեմ են և ի օգուտ մյուս ԲՈւՀ-երի են, բայց իրականում 100% հակառակն է, որովհետև եթե որևէ բուհի, որևէ մարմնի դու տալիս ես առանձնահատուկ կարգավիճակ, այդ բուհը, այդ մարմինը, ժամանակի ընթացքում օգտվելով այդ առանձնահատուկ կարգավիճակի ընձեռած հնարավորություններից, դառնում է  դանդաղաշարժ, ոչ մրցունակ, ոչ ճկուն և մյուս բուհերն այս պարագայում շատ ավելի արագ կգան և կանցնեն ԵՊՀ-ից, ես ուզում եմ, որ ԵՊՀ-ն թիվ մեկ բուհը լինի Հայաստանում: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Նրա կարծիքով՝ դրա համար անհրաժեշտ է, որ ԵՊՀ-ն գործի այն նույն մրցակցային միջավայրում, ինչ մյուսները, հակառակ պարագայում՝ մրցակցության դասական կանոնները կգան և հնրավորություն չեն տա, այլ տարբերակ չկա: «ԵՊՀ-ն պետք է գործի հավասար մրցակցային պայմաններում այլ բուհերի հետ, սա առաջին հերթին ՀՀ-ի և ԵՊՀ-ի շահերից է բխում»,- ասաց նա:

Պապոյանն այնուհետև անդրադարձավ բուհերի կառավարման խորհուրդներին: «Այստեղ կան տարբեր մոտեցումներ, ես կարծում եմ, որ կառավարման խորհրդի կազմում պետք է հակառակ ուղղությամբ գնանք: Ի՞նչ ենք մենք ուզում կառավարման խորհրդից, ես կարծում եմ՝ կառավարման խորհուրդն իր բնույթով պետք է լինի մի վերբուհական կառույց, որտեղ խնդիրների դեպքում պետք է լուծի այդ խնդիրները, և երկրորդը՝ այդ խնդիրների ժամանակ որոշակի արբիտրի, որոշողի դեր կատարի և փող բերող հիմնարկ դառնա: Կարո՞ղ է ուսանողը, որը կառավարման խորհրդում է, փող բերել, դժվար թե, կարո՞ղ է բուհի դասախոսը, որը կառավարման խորհրդում է, փող բերել, դժվար թե»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: