Պերուի նախագահը ժողովրդին օրինակ ծառայելու նպատակով առաջինն է պատվաստվել կորոնավիրուսի դեմ. ТАСС
Պերուի նախագահ Ֆրանսիսկո Սագասատին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, հաղորդում է ТАСС-ը:
«Ես պատվաստվում եմ առանց վախի, վստահորեն ու հույսով լի»,- ասել է երկրի ղեկավարը պատվաստվելուց առաջ:
21 օր հետո Պերուի ղեկավարը պետք է պատվաստանյութի երկրորդ չափաբաժինն ընդունել:
Պերուում մեկարկել է բնակչության պատվաստման առաջին փուլը: Երկրի առողջապահության նախարարը հայտարարել էր, որ երկրի ղեկավարն առաջինն է պատվաստվելու, որպեսզի բնակչությանն օրինակ ծառայի:
Պերուն պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի մինչև տարեվերջ երկիր ներմուծվի 38 միլիոն չափաբաժին «Sinopharm» դեղամիջոց, 20 միլիոն չափաբաժին «Pfizer», ևս 14 միլիոն չափաբաժին՝ «AstraZeneca» պատվաստանյութ:










