Ավստրալուհին, տարիներ շարունակ քարհանքի փոշին շնչելով, թոքերի մահացու հիվանդություն է ձեռք բերել (լուսանկարներ)

13:38 • 10.02.21

Ավստրալուհին, տարիներ շարունակ քարհանքի փոշին շնչելով, թոքերի մահացու հիվանդությամբ է վարակվել, գրում է Mirror-ը։

Նշվում է, որ 34-ամյա Ջոաննա Մաքնիլի թոքերը բյուրեղային սիլիցիումի երկօքսիդով (սիլիկահող) են պատվել քարհանքին կից գրասենյակում ավելի քան 7 տարի աշխատելու հետևանքով։

9news-ի հետ զրույցում Ջոաննան պատմել է, որ քարհանքի աշխատակիցների ադմինիստրատիվ հարցերով զբաղվող գրասենյակում աշխատելու ժամանակ պատկերացում անգամ չի ունեցել, որ քարհանքից փչող փոշին կարող է ճակատագրական դառալ իր համար։

Կնոջ խոսքով՝ հիվանդության ախտորոշումն իրեն հանկարծակիի է բերել։

«Ինձ համար դա մահվան դատավճիռ է, չգիտեմ՝ երբ կգա իմ ժամը»,- ասել է նա՝ հավելելով, որ ամենաշատը տանջվում է իր երկու երեխաներին միայնակ թողնելու մտքից։

Նշվում է, որ երիտասարդ կինը ստանում է մի շարք բուժումներ, չնայած որ նրա ապագան անորոշ է։

Joanna playing with one of her daughtersJoanna and Matthew sit at a table