Ռուսաստանում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 14 494 դեպք, մահացել է 536 մարդ

13:17 • 10.02.21

1 օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել է կորոնավիրուսի 14 494 նոր դեպք, որի պատճառով մահացել է 536 մարդ: Այս մասին գրում է iz.ru-ն՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին հղումով:

Նշվում է՝ վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ թվով հիվանդացության դեպքերը գրանցվել են են Մոսկվայում (1441 դեպք), Սանկտ Պետերբուրգում (1169 դեպք) և Մոսկվայի մարզում (650 դեպք):

1 օրում ապաքինվել է 22 575 մարդ:

Հիշենցնենք, որ վիրուսի տարածումից ի վեր՝ երկրում արձանագրվել է COVID-19-ով վարակման 4 012 710 դեպք: Ամբողջ ժամանակահատվածում հիվանդության պատճառով մահացել է 78 134 մարդ, ապաքինվել է 3 516 461 հիվանդ: