Օտարերկրյա աբիտուրենտների համար հեշտացել է ռուսաստանյան բուհեր դիմելու ընթացակարգը
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն (ԱՊՀ հարցերով դաշնային գործակալություն) նոր ծառայություն է գործարկել, որի միջոցով արտասահմանցիները կարող են առցանց դիմում-հայտ լրացնել ռուսաստանյան բուհերում անվճար ուսուցման համար: Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայերի միության մամուլի ծառայությունը՝ հղում անելով գերատեսչության կայքին:
Նոր ծառայության գործարկմամբ՝ այլևս հարկ չի լինի անձամբ ներկայանալ ընտրական փուլերին: Հարցազրույցը նույնպես հնարավոր է անցնել առցանց ձևաչափով կամ բջջային հեռախոսի միջոցով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է: Գերատեսչությունը մեծ թվով հայտեր է ընդունել տարբեր երկրներից:
Ռուսաստանյան բուհերն ամեն տարի օտարերկրյա աբիտուրենտների շրջանում մրցութային ընտրություն են անցկացնում անվճար ուսուցման տեղերի համար: Այս տարի առաջին անգամ օտարերկրյա ուսանողները կարող են դիմում գրել հատուկ ծառայության միջոցով:
Առցանց դիմում գրելու հնարավորությունից բացի, ծառայության կայքում հրապարակվելու են աշխատանքի մասին հայտարարություններ օտարերկրացիների համար՝ ըստ մասնագիտությունների: Եթե ուսանողները ցանկանան գումար աշխատել ուսուցմանը զուգահեռ, ապա մասնագիտական զբաղվածույան հնարավորություն կստանան:










