ԱԺ աշխատակազմի ղեկավարը ծիծաղելի վիճակում է դրել իրեն․ Yerevan.Today
Փաշինյանի կառավարության կազմում հերթական կուրիոզ դեպքն է գրանցվել՝ բարձրաստիճան պաշտոնյայի մասնկացությամբ, թերևս այն պատճառով, որ պետական համակարգ մտած այդ անձը մինչ օրս չի տիրապետում իր աշխատանքային պարզ ընթացակարգերին: Ծիծաղելի վիճակում հայտնվածը այս անգամ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն է, գրում է Yerevan.Today–ը։
Կայքին հայտնի է դարձել, որ նախորդ ուրբաթ հղի աշխատակցից նա ստացել է դիմում՝ այն մասին, որ դիմումատուն տանում է ծանր հղիություն (վիժեցման ռիսկերով), ուստի բժշկի ցուցումով խնդրում է վերադասին՝ իրեն վաղաժամ դեկրետ ուղարկել, իսկ գրավոր պահանջը աշխատակցուհին հիմնավորել է հղիությունը հսկող մանկաբարձ-գինոկոլոգի մասնգիտական եզրակացությամբ: Տիգրան Գալստյանը առնվազն հղի կնոջ դիմումը հաստատելու փոխարեն մակագրել է այսպես՝ «ՄՆԱԼ ԶԵՌՆՊԱՀ»:
Տիգրան Գալստյանը հղի կնոջ դիմումը մակագրել է պաշտոնական ընթացակարգով՝ այսինքն՝ «Մայլբերի» համակարգի միջոցով: Իսկ սա նշանակում է, որ Տիգրան Գալստյանի անադեկվատ արձագանքը նվազագույնը պետք է նկատեին Կառավարությունում և պահանջեին դիմումի հետկանչ ու վերաձևակերպում: Բայց ծիծաղելի մակագրությամբ դիմումը այդպես էլ մնացել է անփոփոխ:
Զեռնպահ մնալու հրահանգից հետո կինն իհարկե ընկնում է ցայտնոտի մեջ, քանի որ ՁԵՌՆՊԱՀ բառն ինքնին ո՛չ մերժում է ենթադրում, ո՛չ հաստատում:
Ուստի իր հետագա քայլերը որոշելու համար կինը դիմում է գինեկոլոգին, նա էլ իր հերթին, պաշտոնյայի արձագանքից տարակուսած, պայման է դնում պացիենտի առաջ՝ հետևել բացառապես իր մասնագիտական ցուցումներին և չգնալ աշխատանքի՝ այդպիսով չվտանգելով թե՛ պտղի և թե իր կյանքը:
Բժշկուհու հաջորդ պայմանը հնչել է մոտավորապես այսպես՝ եթե ԱԺ աշխատակազմի ղեկավարը իր աբսուրդային ձևակերպումից հետո կհամարձակվի բացականեր հաշվել և աշխատանքից ազատման հրաման արձակել, ապա ինքը՝ բժշկուհին, պատրաստակամություն է հայտնել անձամբ զբաղվել հղի կնոջ աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ:
Ասել է՝ ընտրիր՝ կա՛մ գնում ես աշխատանքի և ռիսկի ես ենթարկում քո առղջությունն ու պտղի լինելությունը՝ ղեկավարիդ անձնական պատասխանատվության գնով, կամ մնում ես տանը՝ աշխատանքը կորցնելու գնով:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










