ԱՄՆ-ում ծովային հետևակի ռազմակայանից 4,5 կգ պայթուցիկ նյութ է կորել. սկսվել է հետաքննություն. CNN
Ամերիկացի զինվորականները հետաքննում են Թուենթինայն Փալմս քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) մերձակայքում ԱՄՆ-ի ծովային հետևակի զորակազմի ռազմակայանից պայթուցիկ նյութի կորստի գործը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 9-ին այդ մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի քննչական վարչության ներկայացուցիչ Ջեֆ Հյուսթոնին:
Նրա խոսքով՝ համապատասխան հետաքննությունն սկսվել Է անցյալ շաբաթ: Ըստ որում Հյուսթոնը մանրամասներ չի հայտնել այն բանի վերաբերյալ, թե պայթուցիկի ինչ տիպի և քանակության մասին Է խոսքը: «Շարունակվող հետաքննության պատճառով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի քննչական վարչությունն իրավունք չունի մեկնաբանելու, հավաստելու կամ հերքելու այն տեղեկությունները, որոնք առնչություն ունեն դրա հետ»,- մեջբերում Է նրա խսքը CNN-ը:
Ավելի վաղ KABC հեռուստաալիքը նշել Է, որ խոսքը կարող Է վերաբերել ռազմական նշանակության առնվազն 4,5 կիլոգրամ պայթուցիկի կորստին: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ կորուստը հայտնաբերվել Է երկու շաբաթ առաջ ընդգրկուն զինավարժանքների ընթացքում, որրոնք այդ ռազմակայանում տեղի են ունենում հունվարի 15-ից: Սպասվում Է, որ դրանք կավարտվեն փետրվարի 18-ին:










