Ղազախստանի առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ V»-ն որակել է «արդյունավետ և անվտանգ»

17:23 • 10.02.21

Ռուսական հակակորոնավիրուսային «Սպուտնիկ V» պատվաստանյութն արդյունավետ և անվտանգ է:

Այս մասին այսօր հայտարարել է Ղազախստանի առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ուզում եմ շեշտել, որ բոլոր պատվաստանյութերը, որոնք հաստատված են Ղազախստանում, ստուգված և անվտանգ են: Դուք գիտեք, որ «Սպուտնիկ V»-ի առաջին խմբաքանակն արդեն մատակարարվել է, և առողջապահության նախարարության ու մարզերի մեր գործընկերներն արդեն պատվաստվել են», - մամուլի ասուլիսում ասել է Ցոյն ու հավելել՝ երկրում այս պատվաստանյութից կողմակի ազդեցություններ չեն գրանցվել:

«Նկատվել են ուղղակի փոքր այտուցներ, ջերմության բարձրացում, որոնք անհետացել են հաջորդ օրը: Ընդհանուր առմամբ, բոլոր պատվաստվածներն իրենց լավ են զգում», - հայտնել է նախարարը:

Հիշեցնենք՝  փետրվարի 1-ին Ղազախստանը սկսել է «Սպուտնիկ V»-ով պատվաստումները երկրի ողջ տարածքում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Այն լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: