«Կատարյալ չէ, բայց կյանքեր փրկում է». AstraZeneca-ի գործադիր տնօրենը՝ սեփական պատվաստանյութի մասին
Բրիտանական AstraZaneca ընկերության գործադիր տնօրեն Պասկալ Սորիոթը հայտարարել է, որ ընկերության կողմից արտադրված հակակորոնավիրուսային պատվաստանյութն իրականում կատարյալ չէ, բայց «կյանքեր փրկում է», գրում է Reuters-ը:
Նշվում է՝ ընկերությունը պատրաստվում է կրկնապատկել արտադրվող պատվաստանյութի ծավալը՝ դրա քանակը ամսական կտրվածքով հասցնելով ավելի քան 200 միլիոնի:
Հիշեցնենք՝ Օքսֆորդի համալսարանի կողմից մշակված այս պատվաստանյութը նախատեսում է ընդամենը 2 դեղաչափի ներարկում: Այն հայտնի է դարձել «պատվաստանյութ՝ աշխարհի համար» անունով, քանի որ բավականին մատչելի է ու շատ ավելի հեշտ է մատակարարել՝ ի տարբերություն մյուս պատվաստանյութերի:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ներկայում ԵՄ շուկայում թույլատրվում են Pfizer/BioNTech (գնվել է շուրջ 600 միլիոն դեղաչափ), Moderna (գնվել է 160 միլիոն դեղաչափ) և AstraZeneca (գնվել է մոտ 400 միլիոն դեղաչափ) ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը: Բացի այդ, Եվրոպական հանձանաժողովը ԵՄ-ին պատվաստանյութեր մատակարարելու առնչությամբ պայմանագրեր է կնքել Johnson & Johnson, Sanofi-GSK, CureVac ընկերությունների հետ:
Բացի այդ, Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Այն լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար:










