Հյուսիսային Իրաքում 2 թուրք զինծառայող է սպանվել
Հյուսիսային Իրաքում ընթացող ռազմական գործողության ընթացքում թուրքական բանակի երկու զինծառայող է զոհվել: Այս մասին հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը
Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Իրաքի հյուսիսում գտնվող Գարայի շրջանում, «Արծվի ճանկ 2» հակաահաբեկչական գործողության շրջանակներում, ահաբեկիչների հետ զինված բախման ընթացքում զոհվել են թուրքական բանակի զինծառայողներ կապիտան Բուրակ Ջոշքունը և ավագ սերժանտ Հարուն Թուրհան:
Փոխհրաձգության ընթացքում ևս 4 զինվոր վիրավորվել է, նրանք հոսպիտալացվել են:
Հիշեցնենք, որ 2020 թվականին Թուրքիան «Արծվի ճանկ» ռազմական գործողություն էր սկսել, որն ուղղված էր Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» անդամների դեմ:










