Օտտավայից քիչ հեռու մասնավոր ինքնաթիռ է կործանվել

02:48 • 11.02.21

Կանադայի մայրաքաղաքի արևմուտքում ոչ մեծ, մասնավոր ինքնաթիռ է վայր ընկել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով СTV հեռուստաալիքին:

Դեպքը տեղի է ունեցել Օտտավայից արևմուտք գտնվող Կարպ գյուղի օդանավակայանից քիչ հեռու: Հեռուստաալիքի տվյալներով՝ երկտեղանի Blackshape BS100 ինքնաթիռը վայր է ընկել անտառային գոտում, ապա այրվել: Հրշեջներին հաջողվել է այն գտնել և բռնկված հրդեհը մարել:

Զոհերի և տուժածների մասին դեռևս չի հաղորդվում: Հայտնի չէ, թե դեպքի պահին ինքնաթիռում քանի մարդ է գտնվել: