Բրազիլիայում անցած 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 59 հազար դեպք, մահացել է 1.3 հազարը. RT

05:38 • 11.02.21

Բրազիլիայում անցած 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 59 602 դեպք: Այս մասին հայտնում է RT-ն՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ երկրում վարակված անձանց թիվը 9 659 167 է:

Կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ տվյալները հրապարակվել են Բրազիլիայի առողջապահության նախարարությունում:

Վիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը 1 օրում ավելացել է 1330-ով՝ հասնելով 234 850-ի: