Չինաստանը լուսնային օրացույցով Ամանորը դիմավորում է առանց կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի
Անցած օրը Չինաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման նոր դեպքեր չեն հայտնաբերվել երկրի ներսում, երկու նոր հիվանդացածները Շանհայ և Գուանդուն նահանգ են վերադարձել արտասահմանից: Այդ մասին ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն հաղորդել Է փետրվարի 11-ին՝ լուսնային օրացույցով տարվա վերջին օրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Չինաստանի իշխանություններին, խիստ սահմանափակումների շնորհիվ, հաջողվել Է երկրի ներսում կանխել ինֆեկցիայի զանգվածային տարածումը երկու ամիս առաջ մի շարք նահանգներում արձանագրված բռնկումից հետո: Տագնապ է առաջացրել այն, որ դա եղել է «Գարնան տոնի»՝ լուսնային օրացույցով Նոր տարվա նախօրեին: Այդ տոնն ամենասիրվածներից մեկն Է Չինաստանում:
Ավանդույթի համաձայն, մեծ ընտանիքների բոլոր անդամները, ժամանելով երկրի տարբեր մասերից, հավաքվում են միասին: Դա հանգեցնում Է բնակչության զանգվածային միգրացիայի և, հետևաբար, մեծ թվով մարդկանց կուտակումների: Բացի այդ, տոնն ուղեկցվում Է քաղաքային զբոսայգիներում մարդաշատ հանդիսություններով և կառնավալներով, բազմամարդ խնջույքներով, ինչը, իր հերթին, կարող Է հանգեցնել վիրուսի տարածման ակտիվացման:










