Euronews-ը փակում է թուրքական ծառայությունը. Bianet

16:40 • 11.02.21

Euronews համաեվրոպական հեռուստաալիքը, որի կենտրոնակայանը Ֆրանսիայի Լիոն քաղաքում է, նախատեսում է դադարեցնել հեռարձակումը թուրքերեն և իտալերեն լեզուներով: Լրագրողների ազգային միությունը հայտարարության մեջ նշել է, որ Euronews-ը պատրաստվում է աշխատանքից հեռացնել 30 լրագրողի, գրում է թուրքական Bianet գործակալությունը:

Euronews- ի իտալական տարբերակը կդադարեցնի հեռարձակումը, բայց այդ լեզվով նորությունները կհեռարձակվեն թվային լրատվամիջոցներով, մինչդեռ թուրքական ծառայությունն այլևս հասանելի չի լինի, ասված է հայտարարության մեջ:

2017 թվականից սկսած հեռուստաալիքը լքել է ավելի քան 100 աշխատակից: