Գերմանիայում լոքդաունի ռեժիմը կպահպանվի մինչև մարտի 7-ը. Интерфакс
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չորեքշաբթի հայտարարել է երկրում լոքդաունի ռեժիմի երկարացման մասին: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
Սպասվում էր, որ լոքդաունը գործելու էր մինչև փետրվարի կեսը, սակայն այժմ պարզ է դարձել, որ այն երկարաձգվել է մինչև մարտի 7-ը:
Ընդհանուր առմամբ, հակակորոնավիրուսային սահմանափակումները գործում են 2020-ի նոյեմբերի վերջից: Այդ սահմանափակումների շրջանակում փակվել են խանութները, բացառությամբ մթերայիններից, սպորտային ակումբները, գեղեցկության սրահները, թանգարաններն ու թատրոնները, ռեստորաններն ու սրճարանները:
Դպրոցականներն անցում են կատարել տնային ուսուցման, սակայն այժմ որոշում է կայացվել դպրոցները բացել ըստ տարածաշրջանների: Բացի դա, սպասվում է, որ մարտի 1-ից կթույլատրվի վարսահարդարների աշխատանքը:










