Ճապոնիայում ԱՄՆ-ի զորքերի վարժանքների ժամանակ զորավարժարանում հրդեհ է բռնկել

12:32 • 11.02.21

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի զորավարժարանի տարածքում՝ Յամանասիի կենտրոնական պրեֆեկտուրայում, որտեղ տեղի են ունենում ԱՄՆ-ի՝ երկում տեղաբաշխված ծովային հետևակայինների զինավարժանքներ, հրդեհ Է բռնկել:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 11-ին այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը, որի տվյալներով՝ կատարվում են կրակի մարման աշխատանքներ, պարզվում Է դրա առաջացման պատճառը:

Զորավարժարանում փետրվարի 4-ին և 6-ին նույնպես հրդեհներ են արձանագրվել 155-միլիմետրանոց հաուբիցների մասնակցությամբ ամերիկացի զինածառայողների զինավարժանքների ժամանակ: Միջադեպերի պատճառը եղել Է չոր խոտի բռնկումը: