Ճապոնիայում համապատասխան ներարկիչներ չունենալու պատճառով հրաժարվում են Pfizer պատվաստանյութի 144 մլն չափաբաժնից
Ճապոնիայում որոշել են հրաժարվել Pfizer ընկերության կողմից արտադրված հակակորոնավիրուսային պատվաստանյութի մոտ 144 միլիոն դեղաչափերից՝ համապատասխան ներարկիչներ չունենալու պատճառով, գրում է The Guardian-ը:
Երկիրը ձեռք էր բերել մեծ քանակությամբ հակակորոնավիրուսային պատվաստանյութի դեղաչափեր, որոնք նախատեսված են եղել ավելի քան 72 միլիոն քաղաքացու համար:
Նշվում է՝ Pfizer պատվաստանյութի օգտագործման համար անհրաժեշտ են հատուկ ներարկիչներ, որոնք հայտնի են «անօդ տարածությամբ ներարկիչ» (dead space syringe) անունով: Այս ներարկիչներն, ի տարբերություն սովորականների, ավելի նեղ մխողներ ունեն, որոնց շնորհիվ ներարկչից դուրս է մղվում պատվաստանյութը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ճապոնիայի առողջապահության նախարարությանը հայտարարել էր, որ երկիրը համաձայնել է Pfizer ընկերության ավելի քան 140 միլիոն, բրիտանական AstraZeneca-ի 120 միլիոն և ամերիկյան Moderna Inc. ընկերության 50 միլիոն դեղաչափ պատվաստանյութ գնել:
Միևնույն ժամանակ, երկրի վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտարարել էր, որ հաջորդ շաբաթվա կեսերից երկիրը կսկսի COVID-19-ի դեմ պատվաստումները:
Համավարակից ի վեր՝ ասիական երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով հիցանդացության 406 766 դեպք, որի պատճառով մահացել է 6476 մարդ:










