Լատվիայի նախագահը ուղիղ եթերում պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Լատվիայի նախագահ Էգիլ Լևիցը ուղիղ եթերում պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, պատվաստման գործընթացն իր ֆեյսբուքյան էջում հեռարձակել է LETA գործակալությունը, գրում է EAdaily լրատվականը:
Ավելի վաղ Լևիցը կարծիք էր հայտնել, որ պետության ղեկավարներին անհրաժեշտ է պատվաստել առաջնահերթ, իսկ փետրվարի 11-ին Լատվիայում սկսվել է բարձրաստիճան պաշտոնյաների և նախկին նախագահների պատվաստումները: Երկրի ղեկավարության այն փոքր շրջանակը, որին կամավոր պատվաստումներ կատարելու հնարավորություն է տրվել, ընտրվել է խնամքով` ելնելով երկրի կառավարման, անվտանգության և կառավարության հիմնական գործառույթների ապահովման գործում նրանց պարտականությունների և դերի վրա:
Լևիցից բացի այսօր պատվաստվել են վարչապետ Կրիշյանիս Կարինշը, արտգործնախարար Էդգար Ռինկևիչը, նախկին նախագահներ Գունտիս Ուլմանիսը, Վայրա Վիկե-Ֆրեյբերգան, Անդրիս Բերզինսը և Վալդիս Զատլերսը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:










