«Կառավարության որևէ պատասխան մեզ չի գոհացնում, ականջները փակել են ու նստել աթոռներին». անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատները փակել էին Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը (տեսանյութ)
17:55
Ծնողներից մեկը նշեց, որ ճանապարհը բացում են, բայց սա վերջը չի լինելու. «Ամեն ինչ լինելու է գրագետ, պատասխանատու քայլերով ու որևէ կառույց չփորձվի մեզ դեմ գնա: Հայ ազգը պիտի սթափվի»:
17։31
Ծնողներից մեկը պարզաբանեց, որ ոստիկանները, որևէ հիմք չունեն մեքենան դուրս բերելու: «Ինչո՞ւ պիտի տանեն, մենք որևէ մեկին վնաս չենք տալիս, պահանջ ունենք Կառավարությանն ուղղված, թող գան, խոսեն: Որևէ պատասխան չի գոհացնում մեզ, ոչ մի բան չեն անում, ականջները փակել են ու նստել աթոռներին»:
Տիգրան Մարուխյանը նշեց, որ նրանք տարբերակներ ունեն, որոնցով կարող են լուծել գերիների, անհետ կորածների հարցը, սակայն շարունակ միայն լսում են՝ կանենք, բայց ոչինչ չեն անում:
17:27
Ոստիկանները ցանկանում են հեռացնել քաղաքացիների մեքենաները, որոնցով վերջինս ճանապարհ են փակել:
Նշենք, որ ծնողներին փոխանցեց, որ այն նվերը, որը պատրաստել էին Արսեն Թորոսյանի համար որպես շնորհակալություն, տեղ է հասել: Ծնողները չցանկացան շատ մանրամասներ հայտնել հանդիպումից:
Ծնողների և ոստիկանների միջև տարաձայնություն և հրմշտոց սկսվեց, ոստիկանները կրկին փորձում են դուրս բերել քաղաքացիների մեքենաները, սակայն նրանք դա թույլ չեն տալիս:

16:53
Այս պահին լարված իրավիճակ է Հանրապետության Հրապարակում: Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Տիգրան Մեծ-Հանրապետության հրապարակ ճանապարհը:
Ծնողները հանդիպում են ունեցել Կառավարության ներկայացուցչներից մեկից հետ, սակայն նշում են, որ որևէ բավարարող պատասխան չեն ստացել:
Ծնողներից Արսեն Ղուկասյանը նշեց, որ ծնողները հանդիպել են աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ, ով ծնողներին ասել է, թե հինգ գերի բերել են, պետք է գոհ լինենք, որ այդ հինգին բերել են:
«Ասել է՝ գոհ եղեք, որ 5 գերու բերել ենք: Գոհ լինելն էլ շնորհակալ լինելն է, գնացել ենք գինի, շոկոլադ, ծաղիկ ենք բերել, որ տանք իրեն, մեր շնորհակալությունը հայտնենք: Չեկավ, որ նվերը փոխանցենք: Ես այս Կառավարությունից որևէ սպասելիք չունեմ»,-ասաց նա:










