Հիմա մենք ստիպված ենք ուրախանալ, որ մեր տղան գերի է. գերեվարված զինծառայողի մայր (տեսանյութ)

13:58 • 11.02.21

Անհետ կորած զինծառայողների հարազատները ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց: Ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը նշեց՝ ստիպված ենք ուրախանալ, որ մեր տղեն գերի է և այդ լուրը հաստատվեց:

«Մեզ Եվրոդատարանը թուղթը փոխանցեց և հաստատվեց՝ մեր տղան գերի է: Ասեցին՝ ամեն ինչ նորմալ է և առողջական խնդիր չունի: Տարոսը ուզում եմ տալ բոլոր-բոլորինç հիմա մենք ստիպված ուրախանում ենք, որ մեր տղան գերի է և հույս ունենք` կվերառառնա: Նա 3 անչափահաս երեխա ունի, անառողջ կին ու թոշակառու ծնողներ, այս լուրը մեզ ուժ տվեց»,- ասաց գերեվարված զինծառայողի մայրը: