Ռուսաստանն ու Թուրքիան զորավարժություններ են անցկացրել Իդլիբում
Սիրիական Իդլիբ նահանգում համատեղ պարեկային ծառայությանը մասնակցելու նպատակ ունեցող Ռուսաստանի և Թուրքիայի զինված անձնակազմերը դասընթացներ են անցկացրել, որոնք նպատակաուղղված են եղել պարեկային ծառայության տարբեր գործողությունների մշակմանը: Այս մասին տեղեկացնում է EAdaily լրատվականը:
Ավելի քան 6 ամիս այս տարածքում պարեկություն չի եղել, ուստի Սարակիբ քաղաքում զորավարժությունները համատեղ աշխատանքի հաջողության բանալին են, լրագրողներին ասել է Թուրքիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչը:
«Մենք պետք է մեկ անգամ ևս մշակենք բոլոր առաջադրանքները: Գիտեմ, որ այստեղ բոլոր մարդիկ փորձառու են: Բայց մեզ համար կարևոր է հասնել առավելագույն համակարգված աշխատանքի»,-ասել է նա:
Մարզումների ընթացքում ռուս և թուրք զինծառայողները մշակել են ավտոշարասյունով շարժվելու, դրա վրա հարձակումը հետ մղելու և վիրավորներին տարհանելու, ինչպես նաև տեղաշարժվելու կարգը այնպիսի վայրերում, որտեղ հավանական է, որ գրոհայիններ դարանակալած լինեն: Լեզվական արգելքը հաղթահարելու համար զինվորականներին օգնում է ազդանշանների հատուկ համակարգը, որոնք շարժման մեջ երևում են տրանսպորտային միջոցների լուսավորող սարքերով:










