Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 15 038 դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 15 038-ով՝ մինչեւ 4 027 748: Փետրվարի 11-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է ավելի քան 0,37 տոկոս: Ներկայում Ռուսաստանում բուժումն Է շարունակում 410 639 մարդ:
Կորոնավիրուսով վարակումից հետո ապաքինվածների թիվը Ռուսաստանում մեկ օրում ավելացել Է 21 961-ով՝ մինչեւ 3 538 422: Երրորդ օրն Է բուժվածների թիվը գերազանցում Է վարակման հայտնաբերված դեպքերի քանակին:
Շտաբի տվյալներով՝ երկրում ապաքինվածների բաժինն ավելացել Է հիվանդացածների ընդհանուր թվի՝ մինչեւ 87,9 տոկոսը: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել Է 553-ով՝ նախորդ օրվա 536-ի դիմաց:
Ընդամենը վարակից մահացել Է 78 687 հիվանդ:










