«Հայաթ Թահրիր աշ Շամ»-ի ահաբեկիչները զինյալներ են պատրաստում ՌԴ-ում ահաբեկչությունների համար
«Հայաթ Թահրիր աշ Շամ» («Ջեբհաթ ան Նուսրա» կազմակերպության անվանումներից մեկը) կազմակերպության ահաբեկիչները զինյալներ են պատրաստում Ռուսաստանի տարբեր քաղաքներում զանգվածային փողոցային ակցիաների անցկացման վայրերում հանցագործություններ կատարելու համար, հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ստացվել Է տեղեկատվություն այն մասին, որ «Հայաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական դաշինքի պարագլուխներն իրենց կողմնակիցներին հանցագործությունների կատարման են նպատակաուղղել Ռուսաստանի տարբեր քաղաքներում զանգվածային փողոցային ակցիաների անցկացման վայրերում:
Այդ նպատակով «Ջեյշ Մուհաջիրին վալ Անսար», «Ջամաաթ Թաուհիդ վալ Ջիհադ», «Աջանդ ալ Կովկաս» և կառուցվածքորեն «Հայաթ Թահրիր աշ Շամ»-ում գտնվող այլ ահաբեկչական կազմավորումների պարագլուխների կողմից կատարվում Է առավել վստահելի և փորձառու զինյալների պատրաստում զորակոչիկների թվից, որոնք ռուսաստանյան ծագում ունեն կամ հավաքագրված են Ռուսաստանին սահմանակից երկրներում»,- ասել Է գործակալության զրուցակիցը:










