Մենք գիտեի՞նք, որ Նիկոլը Ղարաբաղը տալու է Ադրբեջանին, ժողովրդի մտքի ծայրով դա չէր անցնի. քաղաքացի (տեսանյութ)
Երևանի ազատության հրապարակում հավաք-քննարկման ընթացքում «Հայրենիքի փրկության շարժման» ընթացքում Tert.am-ի հետ զրույցում քաղաքացին նշեց՝ ժողովուրդը հուսալքված է և նման եզրահանգման չէր սպասում:
«Փաշինյանը խոսում է հանրության անունից, իսկ հանրության անունից խոսելը ամենահեշտ բանն է, ինքը իր նախընտրական փաստաթղթերում հո չէ՞ր ասել, որ էսպիսի բան է լինելու: Մենք գիտեի՞նք, որ Նիկոլը Ղարաբաղը տալու է Ադրբեջանին, ժողովրդի մտքի ծայրով դա չէր անցնի: Իրականում ժողովրդի մոտ հուսալքություն է և նույնիսկ, երբ նա իշխանության էր գալիս, պարզ էր, որ եթե ժողովուրդը ևս մեկ անգամ հիասթափվի կգնա այս երկրից: Ժողովրդի հիմնական մասը ոչ թե իրեն է համակրում այլ ուղղակի հուսալքված է»,- ասաց քաղաքացին։
Նա նշեց՝ 2,5 տարի Հայաստանում պետություն չի եղել, իսկ հիմա ժողովուրդը ստեր է հանդուրժում:
«Չի կարելի այսքան սուտ հանդուրժել, պետք է վերականգնել ամեն բան, բայց՝ ինչ սկզբունքով, արդեն կասեն մեր քաղաքական գործիչները: Անընդունելի է, որ նման երկրում նման վիճակ լինի, բացառված է, մենք 2,5 տարի է պետություն չունենք»,-ասաց քաղաքացին։










