Երևանում 31–ամյա վարորդը Volkswagen–ով վրաերթի է ենթարկել 17-ամյա հետիոտների, նրանք տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com

18:53 • 12.02.21

Այսօր՝ փետրվարի 12-ին,  վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-այա Մարզպետ Թ.-ն իր վարած Volkswagen մակնիշի  ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի և Մասիսի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Կարեն Վ.-ին և Երևանի բնակիչ, 17-ամյա  Կարեն Ս.-ին:

Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են  «Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  վարորդը փախուստի չի դիմել, ահագանգել է  շտապօգնություն և Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայութան 911 օպերատիվ  կառավարման կենտրոններ: 

Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Մանրամասները՝ սկզբաղբյուրում։