Իշխանություն ձևավորողը. ՀՀ կառավարությունը պատասխանել է հարցմանը, թե ով է ժողովուրդը

23:44 • 12.02.21

Կապիտուլյացիայի ակտ ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականը քաղաքական թիվ 1 օրակարգն է, սակայն այդ օրվանից ի վեր, Փաշինյանը, հղում անելով ժողովրդին, ասում է, որ հրաժարական չի տա, որովհետև ժողովուրդն է տվել իրեն իշխանություն, եթե հրաժարական տա, ապա ինչ է պատասխանելու իշխանության տիրոջը` ժողովրդին։

Այս առնչությամբ Tert.am-ը հարցում ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ հետևյալ հարցերով.

1.Ով է ժողովուրդը

2.Քանի քաղաքացին է համարվում ժողովուրդ։

ՀՀ կառավարության աշխատակազմից հարցմանը պատասխանելու համար հայտնել են, որ հարցմանը պատասխանելու համար լրացուցիչ` 30օրյա ժամկետ է անհրաժեշտ։

Այժմ Tert.am-ը ստացել է հարցման պատասխան, թե ով է համարվում ժողովուրդ.«            Ի պատասխան Ձեր հարցման հայտնում ենք, որ ՀՀ ժողովուրդն այն հիմնանար սուբյեկտն է, որը երկրում ձևավորում է իշխանություն»: