Հնդկաստանում գործարանում պայթյունի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, կա 36 վիրավոր
Հնդկաստանի հարավային Թամիլ Նադու նահանգում տեղի է ունեցել հզոր պայթյուն, հայտնում է ND TV-ն:
Հնդկաստանի հարավային Թամիլ Նադու նահանգում գտնվող հռավարության պայթուցիկներ արտադրող գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է առնվազն 11 և վիրավորվել 36 մարդ:
Ոստիկանության հաղորդած տվյալների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել քիմիական նյութերի համադրման հետևանքով: Հրդեհը հանգցնելու նպատակով ժամանել է հրշեջ ծառայության 10 հաշվարկ:










