Ճապոնիայում ինքնասպանությունների թվի աճի ֆոնին ստեղծվել է Միայնակների հարցերով նախարարություն
Ճապոնիայում ստեղծվել է Միայնակների հարցերով նախարարի պաշտոն, հայտնում է Gazeta.ru –ն՝ վկայակոչելով Տարածաշրջանների վերականգնման նախարար Տեցուշի Սակամոտոյի հայտարարությունը:
Նախարարը նշել է, որ փետրվարի 12-ին Ճապոնիայի վարչապետ Յոշիհիդե Սուգան հանդիպել է իր հետ և հանձնարարել համատեղել իր պաշտոնը միայնակների նախարարի պաշտոնի հետ: Վարչապետը նման որոշում է կայացրել կորոնավիրուսային համավարակի ֆոնին ինքնասպանությունների թվի աճի և ի հայտ եկած այլ խնդիրների պատճառով, բացատրել է Սակամոտոն:
2020 թվականին, վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ, Ճապոնիայում ավելացել է ինքնասպանությունների թիվը: Ինքնասպան է եղել երկրի 20 900 բնակիչ՝ տարեկան ինքնասպանությունների թիվն ավելացնելով 3.7 տոկոսով:










