Այսօր զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի, Մարտունու մի քանի համայնքներում
Այսօր զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում, Մարտունի քաղաքի մոտակայքում, ինչպես նաև Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:
«Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:
Տեղեկատու հեռախոս՝ 911»,– ասվում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրությունում։










