Թրամփն ավելի ծանր է տարել COVID-19-ը, քան ներկայացվել է հանրությանը. նրան նույնիսկ ցանկացել են միացնել թոքերի արհեստական օդափոխության սարքին․ NYT

09:43 • 12.02.21

Ամիսներ առաջ կորոնավիրուսով վարակված ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հիվանդության ընթացքում ցանկացել են միացնել թոքերի արհեստական օդափոխության սարքին, իրազեկ աղբյուրներն հղումով՝ գրում է The New York Times-ը։

Թրամփը, որը 2020 թվականի հոկտեմբերի սկզբին հոսպիտալացվել էր Ուոլթեր Ռիդի անվան ազգային ռազմաբժշկական կենտրոն, ավելի ծանր է տարել COVID-19-ը, քան ներկայացվել է հանրությանը, պնդում են պարբերականի աղբյուրները։

Նրանց խոսքով ՝ բժիշկներին հատկապես անհանգստացրել է նախկին նախագահի արյան մեջ թթվածնի մակարդակը, որը կազմել է 80 տոկոս։ Հիվանդությունը ծանր է համարվում, երբ թթվածնի մակարդակը արյան մեջ չի գերազանցում 90%-ը։

Նշվում է նաև, որ հոսպիտալացումից հետո նա սկսել է դեքսամետազոն կոչվող ստերոիդ ընդունել, որը սովորաբար խորհուրդ է տրվում միայն Covid-19-ի ծանր հիվանդներին։

Թրամփը հիվանդանոցից դուրս էր գրվել հոսպիտալացումից երեք օր հետո։