Թուրքմենստանի նախագահն իր որդուն փոխվարչապետ է նշանակել

11:01 • 12.02.21

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը իր որդուն՝ 39-ամյա Սերդար Բերդիմուհամեդովին նշանակել է փոխվարչապետի պաշտոնում՝ ազատելով նրան արդյունաբերության և շինարարության նախարարի պաշտոնից, գրում է Interfax-ը:

Նշվում է՝ նոր փոխվարչապետը պատասխանատու կլինի պետական և հասարակական կառույցների, ինչպես նաև առողջապահության, կրթության և տնտեսության մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրման և թվայնացման համար:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, 38-ամյա Սերդարը անցյալ տարի նշանակվել էր այդ երկրի Ահալ նահանգի վարչակազմի ղեկավար, իսկ 1 տարի անց նա արդեն նախարար էր դարձել: