Էմիր Կուստուրիցան կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ V»-ով

14:56 • 12.02.21

Սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստվել Է «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 12-ին հաղորդել Է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն:

«Ես արդեն ստացել եմ ներարկումը, հաջորդը փետրվարի 17-ին Է»,-ռեժիսորի խոսքը գործակալությունը մեջբերում Է Facebook-ի իր պաշտոնական Էջում: Հաղորդագրության համաձայն, ռեժիսորը կարծում Է, որ սերբերի մեծամասնությունը վստահում Է հենց ռուսական պատվաստանյութին:

«Բելգրադի Էլիտան, որը մոտ Է Արեւմուտքին, հավատում Է «Պֆայզեր»-ին եւ «Մոդեռնա»-ին, բայց ես կարծում եմ, որ սերբերի 80 տոկոսը հավատում Է ռուսներին եւ հավատում Է «Սպուտնիկ V»-ի արդյունավետությանը: Նրանք դա համարում են լավագույն պատվաստանյութը եւ հույս ունեն, որ այն ավելի շատ կլինի Սերբիայում: Այդ պատվաստանյութը մեզ համար ամենակարեւորն Է»,-«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն մեջբերում Է ռեժիսորի խոսքը: