Մելբուռնում կրկին «լոքդաուն» է հայտարարվել
Ավստրալիայի երկրորդ ամենաշատ բնակեցված քաղաքում՝ Մելբուռնում, կրկին «լոքդաուն» է հայտարարվել կորոնավիրուսի տարածման պատճառով:
Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը, տեղեկացնելով՝ սահմանափակումները կտևեն 5 օր:
Նշվում է՝ քաղաքում 1 օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 13 դեպք: Հիվանդության օջախը Մելբուռնի «կարանտինային հյուրանոցներից» մեկում է: Բոլոր վարակակիրների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական տարբերակը»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսերին Բրիտանիայում հայտնաբերվել էր կորոնավիրուսի նոր շտամ, որը 70 տոկոսով ավելի արագ է տարածվում, սակայն դրա վտագավորության մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:
Կորոնավիրուսի համավարակից ի վեր՝ Ավստրալիայում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 28 887 դեպք, որի պատճառով մահացել է 909 մարդ:










