Բայդենը չեղարկել է Թրամփի որոշումը, որը թույլ էր տալիս պետական բյուջեից ֆինանսավորել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման աշխատանքները

01:52 • 12.02.21

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արտակարգ իրավիճակ սահմանելու վերաբերյալ որոշումը Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու ֆինանսավորումն իրականացնելու վերաբերյալ, հաղորդում է РБК-ն:

«Ես հստակեցրել եմ, որ երկրի հարավում արտակարգ իրավիճակի սահմանումն անհիմն է եղել: Հայտարարել եմ նաև, որ իմ ղեկավարած վարչակարգի քաղաքականությունը միտված է լինելու նրան, որ ամերիկացի հարկատուների վճարած գումարները չծախսվեն սահմանային պատ կառուցելու համար»,- հայտնել է Բայդենը:

Անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար Մեքսիկայի հետ սահմանին ամրությունների կառուցման աշխատանքներ իրականացվել են 1990-ականներից ի վեր, ներառյալ՝ Բարաք Օբամայի նախագահության տարիները: