Բրազիլիայում համավարակի բռնկումից ի վեր ավելի քան 235 000 մարդ է մահացել կորոնավիրուսից. RT
Բրազիլիայում կորոնավիրով վարակման դեպքերի թիվը հասել է 9 713 909-ի, հաղորդում է RT-ն:
Վերջին 1 օրում Բրազիլիայում հայտնաբերվել է վարակման 54 742 նոր դեպք:
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 236 201 մարդ, 1351-ը՝ վերջին մեկ օրում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 100 միլիոնին:
Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:










