ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 28 մլն-ը. Worldometers

14:03 • 12.02.21

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը համաճարակի ողջ ընթացքում գերազանցել է 28 մլն-ը: Այս մասին վկայում են worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները:

Փետրվարի 12-ի դրությամբ երկրում կորոնավարակակիրների թիվը կազմել է 28 002 240: Վարակման ամենից շատ դեպքեր են գրանցվել Կալիֆոռնիա նահանգում (3 447 360), որին հաջորդում են Տեխասը (2 548 975), Ֆլորիդան (1 806 805), Նյու Յորքը (1 550 615), Իլինոյսը (1 155 833): Մյուս նահանգներում վարակման դեպքերի թիվը չի գերազանցել մեկ միլիոնը:

Վարակման դեպքերի ցուցանիշով ԱՄՆ-ն առաջատարն է ողջ աշխարհում: Նրան հաջորդում են Հնդկաստանը՝ ավելի քան 10.8 մլն դեպքով և Բրազիլիան՝ ավելի քան 9.7 մլն դեպքով:

Կորոավիրուսից մահացության ցուցանիշով ԱՄՆ-ն դարձյալ առաջատարն է ողջ աշխարհում: Այստեղ համաճարակի ողջ ընթացքում արձանագրվել է մահվան 486 922 դեպք:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առկա պաշարները կբավականացնեն մինչև հուլիսի վերջ 300 միլիոն ամերիկացու պատվաստման համար: