Վլադիկավկազում տեղի ունեցած պայթյունից հետո առևտրի կենտրոն է փլուզվել (տեսանյութ)
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքի սուպերմարկետներից մեկում: Ինչպես հաղորդում է РБК-ն, պայթյունի հետևանքով շենքն ամբողջովին ավերվել է:
Տուժածների թվի մասին տեղեկություն դեռևս չի հաղորդում: Պայթյունը տեղի է ունեցել ոչ աշխատանքային ժամին: Նշվում է, որ հրդեհ չի բռնկվել: Կատարվածի պատճառները պարզվում են: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության և ԱԻՆ-ի աշխատակիցները:
Ռուսական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, որում պատկերվում են միջադեպի հետևանքները:
Նախնական տվյալների համաձայն՝ առևտրի կենտրոնում գազի պայթյուն է տեղի ունեցել: Նշվում է շինության նկուղային հարկում թթվածնի բալոններ են պահվել:










