Գերմանիան ապաստան կտրամադրի Բելառուսից 50 ընդդիմադիրի
Գերմանիան ապաստան կտրամադրի Բելառուսից 50 ընդդիմադիրի: Այդ մասին փետրվարի 11-ին հաղորդել Է Sueddeutsche Zeitung-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրատարակության տեղեկատվությամբ, խոսքն ընդդիմադիրների և նրանց ընտանիքների մասին Է: Թերթը վկայակոչում Է Գերմանիայի ՆԳ նախարարության պատասխանը՝ պատգամավորական հարցմանը:
Թերթի նյութում չկան ընդդիմադիրների անունները: Ավելի վաղ Բելառուսը լքել Էին նախագահի նախկին թեկնածուներ Սվետլանա Տիխանովսկայան եւ Վալերի Ցեպկալոն:
Օգոստոսին անցկացված Բելառուսի նախագահական ընտրություններում Սվետլանա Տիխանովսկայան զբաղեցրել Է երկրորդ տեղը: Նրա կողմնակիցները չեն ճանաչել ձայների հաշվումների արդյունքները, և մինչև այսօր բողոքի ակցիաներ են անցկացնում:
Տիխանովսկայան երկիրը լքել Է արդյունքների հրապարակումից անմիջապես հետո: Վալերի Ցեպկալոյի դեմ քրեական գործ են հարուցել, նա գտնվում Է հետախուզման մեջ, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում: Այս շաբաթ Բելառուսի իշխանությունները հայտարարել են, որ ձգտելու են հասնել Լիտվայից նրա արտահանձնմանը:










