84-ամյա Բեռլուսկոնին անհաջող ընկնելուց հետո հիվանդանոց է տեղափոխվել
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Հռոմի իր նստավայրում անհաջող ընկնելուց հետո գիշերն անցկացրել է հիվանդանոցում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ նրա կողմից ղեկավարվող «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության հայտարարությանը հղումով:
Նշվում է՝ երեքշաբթի 84-ամյա քաղաքական գործիչը մասնակցել է Եվրոպայի կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարիո Դրագիի նախքան կառավարության ձևավորումն անցկացվող խորհրդակցություններին: Դեռևս աշնանը կորոնավիրուսով վարակվելուց և հունվարի կեսերին սրտի հետ կապված խնդիրների պատճառով հոսպիտալացումից հետո Բեռլուսկոնիի՝ Հռոմ ժամանումը նրա առաջին հայտնվելն էր հանրության մեջ:
«Բեռլուսկոնին երեկ երեկոյան վերադարձել է Միլան՝ իր Հռոմի նստավայրում պատահական ընկնելու պատճառով»,- տեղեկացրել են կուսակցությունից ու հավելել՝ նախկին վարչապետը վնասել է կողոսկրը:
Արդեն առավոտյան նախկին վարչապետը վերադարձել է աշխատանքի:
Դրագիի հետ խորհրդակցությունների ընթացքում տեղի լրագրողները նկատել են Բեռլուսկոնիի լավ տրամադրությունը՝ չնայած, որ ձայնը թույլ է եղել: Չորեքշաբթի նա հանդիպել է «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիի հետ, և հետագայում նրանց համատեղ լուսանկարները հետագայում հրապարակվել են Բեռլուսկոնիի սոցիալական ցանցերում:
Հիշեցնենք՝ Սիլվիո Բեռլուսկոնին Իտալիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 4 անգամ՝ 1994-1995թթ., 2001-2005թթ., 2005-2006թթ., 2008-2011թթ., որը ռեկորդ է Իտալիայի քաղաքականության համար: Բացի այդ, նա դարձել է առաջին մուլտիմիլիարդատերը, որը գլխավորել է եվրոպական պետության կառավարությունը:










