Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ ուղիղ. օրակարգում է Երևանի 2021-ի վարչական բյուջեի ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումների մուտքերը նվազեցնելու մասին նախագիծը

11:15 • 12.02.21

Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ ուղիղ: Oրակարգում ընդգրկված է երեք հարց:

Երևանի ավագանին կընդունի մայրաքաղաքի 2020 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը սահմանելու մասին» նախագծերում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Օրակարգում ընդգրկված է նաև Երևանի 2021 թվականի եկամուտների մասում վարչական բյուջեի ֆոնդից ֆոնդային բյուջեի կատարվող հատկացումների մուտքերը նվազեցնելու մասին նախագիծը, որի արդյունքում 2021 թվականի բյուջեի ընդամենը եկամտային մասը կմնա անփոփոխ: